Ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնում է...
arcrun-hovhannisyan

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Համաձայն պաշտոնական տեղեկատվության` ադրբեջանական Mi 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում»,- ասել է Հովհաննիսյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև բնակավայրեր։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները