Ուլնեցու փողոցում մեքենա է այրվել (տեսանյութ)

Երեւանի Ուլնեցու փողոցում մեքենա է այրվել։
meqena

Այսօր ժամը 18:19-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66 ա շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարել կրակը:

yerkirmedia.am-ին ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այրվել է Hyundai մակնիշի մեքենա, որի վարորդը թևի շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Ավելի ուշ ԱԻՆ-ը հայտարարություն տարածեց, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 18:46-ին: Ամբողջությամբ այրվել է «Hyundai Elysion» մակնիշի 34 QA 095 պետհամարանիշով (վարորդ Լ. Ն.) ավտոմեքենան:

Տեսանյութը՝ Հովհաննես Չամսարյանի ֆեյսբուքյան էջից։

*

*