Ուժեղ քամու հետեւանքով վնասվել են տանիքներ, շրջվել՝ ծառեր

Հունիսի 6-ի ուժեղ քամին մի շարք խոչընդոտներ է առաջացրել ՀՀ տարածքում:
ujegh-qami

Հունիսի 6-ին` ժամը 21։12-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Միքայելյան 33 փողոցի թիվ 1 հատուկ դպրոցի մոտակայքում քամու հետևանքով ջարդված ծառը դժվարանցանելի է դարձրել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառի ճյուղերը կտրել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

***

Հունիսի 6-ին, ժամը 20:10-ին Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող փրկարարներին են դիմել մի խումբ քաղաքացիներ առ այն, որ Կնունյանց փողոցում քամուց վնասվել են մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ռ. Հ.-ին պատկանող թիվ 5 տան տանիքը (150 քմ):

Ամփոփագիրն ամբողջությամբ՝ այստեղ

*

*