Բուժանձնակազմը ուղղաթիռով մեկնել է Արագած լեռ՝ արջի հարձակման ենթարկված քաղաքացիներին օգնության

«Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին օգնության:
jshkakan-ughghatir

Առողջապահության նախարարության կողմից տրամադրված «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ի ուղղաթիռը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին օգնության: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ժամը 16:35-ին փրկարարներն Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին հայտնաբերել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է:

*

*