Ուֆայում՝ դիտահորում, աշխատանքներ իրականացնելիս ՀՀ քաղաքացիներ են մահացել

Ավելի ուշ տարածաշրջանային քննչական կոմիտեն հրապարակել է դեպքի նախնական վարկածը։
shtap

Ապրիլի 13-ին՝ ժամը 19:12-ին,  ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքում դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983 թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981 թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ավելի ուշ, ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային բաժանմունքը  հրապարակել է դեպքի նախնական վարկածը։ Մահացածներից մեկն անզգուշությամբ ընկել է դիտահորը, մյուսները շտապել են օգնության ու խեղդվել։ Դեպքը տեղի է ունեցել «Պրիստան» ռեստորանային համալիրի տարածքում: Քրեական գործ է հարուցվել երկուսից ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Նախնական տեղեկություններով, նրանք խեեղդամահ են եղել ածխածնի երկօքսիդից։

*

*