Սննդային թունավորման ախտանշաններով ԲԿ տեղափոխված աշակերտները դուրս են գրվել հիվանդանոցից

«Նրանցից մեկը ստացել է ամբուլատոր, մյուս 8-ը` ստացիոնար բուժօգնություն»
avtobus-paytyun-hghi-hivandanoc

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից սննդային թունավորման ախտանշաններով Ստեփանավանի բուժկենտրոն  տեղափոխված աշակերտներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը: Նա նշեց, որ դպրոցի 9 երեխա իրենց մոտ էին տեղափոխվել մարտի 2-ին:

«Նրանցից մեկը ստացել է ամբուլատոր, մյուս 8-ը` ստացիոնար բուժօգնություն»,-ասաց Կոծինյանը՝ հավելելով, որ դեռեւս պարզ չէ, թե կոնկրետ ինչից էին թունավորվել երեխաները:

*

*