2016 թ.-ին շմոլ գազի թունավորման դեպքերի թիվն աճել է

Տոնական օրերին գազի թունավորման շուրջ 10 դեպք է գրանցվել
gaz-elektraenergia

Տոնական օրերին գազի թունավորման շուրջ 10 դեպք է գրանցվել Արտակարգ իրավիճակների նախարարությունում, որոնցից երեքը մահվան ելքով են: 2015 թվականի համեմատ 2016 թվականին Հանրապետությունում շմոլ գազի թունավորման դեպքերի թիվն աճել է: 2015-ին գրանցվել էր 39 դեպք, 2016-ին՝ 47:

Դեպքերի թվաքանակով առաջատարը Շիրակի մարզն է, այնուհետեւ Կոտայքն ու Երեւանն են: Մասնագետների պնդմամբ շմոլ գազի թունավորման եւ հրդեհների հիմնական պատճառը մարդկանց անփութությունն է: Այս առումով բնակչությանը հորդորում են չօգտագործել գազի ինքնաշեն սարքավորումներ, դրանք պետք է լինեն գործարանային արտադրության, իսկ տեղադրումը պետք է իրականացվի համապատասխան մասնագետների կողմից:

Գազի արտահոսքի դեպքում էլ պետք է խուսափել կրակայրիչի, էլեկտրական սարքավորումների եւ նույնիսկ՝ հեռախոսի օգտագործումից, օդափոխել տարածքն ու դիմել մասնագետներին:

*

*