Հայաստանում 2017թ․-ին ալկոհոլային թունավորումից 10 մարդ է մահացել

Սննդային թունավորման 321 դեպք է գրանցվել, տուժել է 421 մարդ:
alkohol

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ալկոհոլից թունավորման 1 424 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով  տուժել է 1 434 մարդ: Նրանցից 10-ի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի գրանցվել է թունավորման 4 695 դեպք, ինչի հետևանքով տուժել է  5 360: Թունավորման հետևանքով մահացել է 41 մարդ:

Նշենք, որ մեկ տարվա ընթացքում սննդային թունավորման 321 դեպք է գրանցվել, տուժել է 421 մարդ: Քիմիական նյութերի թունավորման հետևանքով մահացել է 19 մարդ, շմոլ գազի հետևանքով՝ 7 մարդ:

*

*