Տուժածներից 9-ը վերակենդանացման բաժանմունքում են. մեկի վիճակը ծանր է

Որովայնի հրազենային վնասվածք ստացած ոստիկանի վիճակը ծանր է:
baxumner-tujac

 

Սարի թաղում եւ Խորենացի փողոցում հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետեւանքով որովայնի հրազենային վնասվածք ստացած ոստիկանի վիճակը ծանր է: Այս մասին տեղեկացրեց Առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը: Նրա խոսքով՝ նախնական ապաքինումից հետո ոստիկանին երկարատեւ բուժում եւ բարդ վիրահատություններ են սպասում:

«Միայն ոստիկանն է ծանր վիճակում: Տուժածներից 15-ն այս գիշեր կամ վաղը ցերեկը կկարողանան արդեն դուրս գրվել»,- տեղեկացրեց Առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյան:

Մյուս տուժածը զինված խմբի անդամ է, ում վնասվածքը եղել է սրունքի շրջանում: Վերջինս վիրահատվել է եւ բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ՊՊԾ գնդում զինված խմբի տուժածներին բուժօգնություն ցույց տալ, Վաչագան Այվազյանը պատասխանեց, որ մասնագիտացված բուժօգնություն հնարավոր է ցուցաբերել միայն հիվանդանոցային պայմաններում:

Վիրավորված քաղաքացիներից 25-ը բուժում են ստանում Երեւանի հիվանդանոցներում: Իսկ վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 9-ը հոգի, նրանցից 2-ը` «Էրեբունի», իսկ 7-ը` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

 

*

*