Մրգաշատում հայտնաբերվել է 24 հատ «տրոտիլե բրիկետ» — Երկիր Մեդիա

Մրգաշատում հայտնաբերվել է 24 հատ «տրոտիլե բրիկետ»

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին...
trotil22 (1)

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է ամունալ տեսակի պայթուցիկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է 24 հատ «տրոտիլե բրիկետ»:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցների մոտենալը:

*

*