Կայծակի հարվածից Չարբախում այրվել է տրոլեյբուս. ուղևորներին տարհանել և հրդեհը մարել են կուրսանտները

Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
trolleybus22

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և տեղեկացրել, որ ուղևորներին տարհանել և հրդեհը մարել են Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները:

 Նա, մասնավորապես, գրել է.

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: Երեք օր առաջ էլ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը»:

*

*