Աբովյանում «Toyota Prado» է այրվել

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
hrshej-meqena-gisher

Հոկտեմբերի 30-ին, ժամը 02:14-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտակայքում կայանած «Toyota Prado» մակնիշի 08 OD 880 պետհամարանիշով ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:41-ին, մարվել՝ 03:04-ին: Ամբողջությամբ այրվել են բոլոր անվադողերը, մասամբ՝ սրահի և շարժիչի հատվածները:

*

*