Վագոն-տնակներ են այրվել, մեկը՝ բնակելի

Հունվարի 31-ին, ժամը 18:23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել․․․
hrdeh-vanadzor-avtomatika

Հունվարի 31-ին, ժամը 18:23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային կենտրոնի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բրազիլիայի հրապարակի մոտակայքում գտնվող բնակելի վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:44-ին, մարվել՝ 19:08-ին:Ամբողջությամբ այրվել է տնակը (20 քմ)՝ գույքով:

Եւս մի վագոն-տնակ է այրվել նաեւ Արարատի մարզում։ Այսօր՝ ժամը 15:55-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաբաջանյան փողոցի վերջնամասում այրվում է վագոն-տնակ: Հրդեհը մարվել՝ 17:04-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 30 քմ) և մասամբ ջերմահարվել մոտակայքում կայանած «ՊԱԶ» մակնիշի 2302L պետհամարանիշով միկրոավտոբուսի ձախակողմյան հատվածը (մոտ 6 քմ):

*

*