Գառնու 27/1 ընտրատեղամասում քվեարկել են մեքենայի մեջ. tert.am

Քիչ առաջ Սիլվա Օհանյան անուն-ազգանունով մի տարեց կին քվեարկել է «Օպել» մակնիշի մեքենայի մեջ` թոռան` Սուրեն Օհանյանի օգնությամբ:
tim-yntrutyun

Tert.am -ի լրագրողն արձանագրել է Գառնիում ընտրատեղամասից դուրս` մեքենայում քվեարկության արդեն երրորդ դեպքը:

Քիչ առաջ Սիլվա Օհանյան անուն-ազգանունով մի տարեց կին քվեարկել է «Օպել»  մակնիշի մեքենայի մեջ` թոռան` Սուրեն Օհանյանի օգնությամբ:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Գասպարյանի պնդմամբ՝ ինքն այդ հարցը քննարկել է հանձնաժողովի անդամների և վստահված անձանց հետ, սակայն  վստահված անձանցից մի քանիսն առհասարակ տեղյակ չեն եղել, թե դրսում ինչ է կատարվում:

Հանրապետական թեկնածու Ահարոն Սահակյանի կողմնակիցները տեղամասի դիմաց փորձեն են խոչընդոտել նկարահանումներ կատարող լրագրողներին՝ ասելով.

«Ամոթ է, էս կինը էս գյուղի համար էսքան բան է արել, թողեք քվեարկի»:

Այս ամենը տեղի է ունեցել գործող գյուղապետի աչքի առաջ, որը շարունակել է շրջել ընտրատեղամասից տեղամաս և հայտարարել, որ ինքը քվեարկել է:

Հիշեցնենք, որ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության և գյուղապետի թեկնածու Արուսյակ Այվազյանի վստահված անձինք ևս տեղեկացրել են, որ 27.2 ընտրատեղամասի դիմաց տեղի է ունեցել քվեարկություն մեքենայի «կապոտի» վրա, մասնավորապես,  տարեց ` 90-ամյա կնոջ փոխարեն քվեարկել է նրա որդին` Սերոբ Թադևոսյանը:

*

*