Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է. ուղեւորի առողջական վիճակը ծանր է

Փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել վարորդին եւ ուղեւորին։
chanaparh

Փրկարարական ծառայություն  հունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բեռնատարը շրջվել է, կան տուժածներ: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 79-րդ կմ հատվածում «Mercedes» (վարորդ՝ 1981 թ. ծնված Հ. Բ.) կցորդիչով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել երկաթյա արգելապատնեշներին:

Փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ 1977 թվականի ծնված Ա. Բ.-ին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Բ.-ինը՝ ծանր. վերջինս այնուհետև տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները