Ավտոմեքենան ընկել է ձորը և բռնկվել. կան տուժածներ

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և մոտ 1000 քմ խոտածածկույթ
patahar

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 23-ին, ժամը 10:40-ին տեղեկություն է ստացել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և գլորվել (մոտ 50 մ) ձորը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:02-ին, մարվել` 12:25-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևորին՝ Ա.Խ.-ին (ծնված 1987 թ.):

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները