Երեւանում տղամարդը գողություն անելիս ընկել է 12-րդ հարկից

Շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում կա տղամարդու դի:
di

Այսօր՝ հունվարի 26-ին, Երևանի Արաբկիր թաղամասի Երզնկյան 1 շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:

Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից : Շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում կա տղամարդու դի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, տղամարդու ինքնությունը դեռ ճշտված չէ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նշված շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն սայթաքել ու ցած է ընկել:

*

*