Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիում

Հրդեհը մարել են շուրջ 20 հրշեջ բրիգադներ:
hrdeh-eliava

Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի եւ պարագաների «Էլիավա» շուկայում բռնկած հրդեհը մարել են շուրջ 20 հրշեջ բրիգադներ:

Հուլիսի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի «Էլիավա» շուկայի տարածքում, որտեղ գտնվում են շինանյութերի ու այլ ապրանքների հարյուրավոր վաճառակետեր, հրդեհ է բռնկվել, տեղեկացնում Է «Սպուտնիկ» գործակալությունը: Ներկայումս բռնկման օջախն արդեն տեղափակված Է՝ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ:

Թեեւ կրակը չի կարողացել տարածվել շուկայի մնացած տարածքում, այն հասցրել Է լուրջ վնաս հասցնել: Հրդեհի հետեւանքով տուժել Է առեւտրական օբյեկտի ավելի քան 400 քառակուսի մետր մակերես:

Սկսվել է հետաքննություն՝ հրդեհի պատճառները պարզելու համար։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները