Տաքսու վարորդը գողացել է ուղեւորի բաճկոնն ու պայուսակը

Փետրվարի 29-ին, ժամը 04.40-ին, 1973 թ. ծնված Գայանե Գ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել...
taxi-goghutyun-payusak

Փետրվարի 29-ին, ժամը 04.40-ին, 1973 թ. ծնված Գայանե Գ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ փետրվարի 28-ին, ժամը 23.30-ին, Շիրակի փողոցում տաքսու վարորդին խնդրել է կանգնել և սպասել իրեն։

Երբ քիչ անց ուղեւորուհին վերադարձել է՝ վարորդը հեռացած է եղել` գողանալով ավտոմեքենայի սրահում իր թողած բաճկոնն ու պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու շպարման պարագաներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1986 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և ներկայացրել Գայանե Գ.-ի բաճկոնն ու պայուսակը` պարունակությամբ:

Կատարվում է հետաքննություն:

*

*