«Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում հրդեհ է բռնկվել (լրացված)

Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
hrdeh-tashir meqena hrshej

Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 11։46-ին։

Խոհանոցում ամբողջությամբ այրվել են կտրատող սարք (սլայսեր), մասամբ էլեկտրական հաշվիչ, անջատիչ և էլեկտրական լարեր՝ 5 գմ:

 

 

*

*