«Թալիշում ադրբեջանական բանակի վայրագությունները գյուղացիների նկատմամբ բացառություն չէ»

Ադրբեջանցիները դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին:
talish-spanutyun-adrbejan-sahman-iravichak
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, որոնք դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին:

«Հետևաբար, ադրբեջանական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, երկու օր առաջ էլ փոքր երեխայի է սպանել՝ ռմբակոծելով դպրոցը, մանկապարտեզը»,- ընդգծեց Բաբայանը:

Դավիթ Բաբայանը հավելեց, որ ապրիլի 2-ին ադրբեջանական զորամիավորումները Թալիշ մտնելու փորձ են արել, սակայն հիմա ամբողջովին վտարված են:

«Թալիշը հայկական է, հայկական էլ մնալու է»,- եզրափակեց Բաբայանը:

Ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություն է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:  Hetq.am— ը հրապարակել է Թալիշում ադրբեջանական վայրագությունների արդյունքները: Ըստ լրատվամիջոցի՝ հրապարակած լուսանկարների,  ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին: Թալիշը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան սահմանին:

Մեկ Մեկնաբանություն
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԼՂՀ ՊԲ հրամանատարի հետ — Armenian National Committee of America
    8 апреля 2016 at 00:00

    […] և մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի […]

  • *

    *