Սյունիքի մարզի Շիկահող գյուղում այրվում է խոտածածկ տարածք

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 40 փրկարար և 5 լեռնափրկարար
krak,-ayrum,-hox

Օգոստոսի 27-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Ժամը 19:31-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 40 փրկարար և 5 լեռնափրկարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*