Սյունիքի մարզում երկրորդ օրն է՝ չի հաջողվում հրդեհը մարել

Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
hrdeh-vayoc-dzor-04

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար ծառայող և 5 օժանդակ մեքենա:

Ժամը 19:29-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն (3 փրկարար ծառայող): Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 հա խոտածածկ տարածք:

Սեպտեմբերի 22-ին, ժամը 09:01-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին:

Ժամը 19:00-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն (3 հրշեջ-փրկարար):

Այրվում է մոտ 1000 հա խոտածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*