Սյունիքի մարզում այրվում է մոտ 115 հա բուսածածկույթ եւ 25 հա անտառ

25 հա անտառածածկ տարածք՝ գիհի, կաղնու ծառեր և թփուտներ

Շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20 աշխատակից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:

Վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 115 հա խոտածածկույթ և 25 հա անտառածածկ տարածք (գիհի, կաղնու ծառեր և թփուտներ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին: Դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*