Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին ցանկացել է «ինքնավնասվել»

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
ain

Փետրվարի 12-ին, ժամը 17:33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, առկա է ինքնավնասման միտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին ունեցել է ինքնավնասման միտում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

*

*