Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է

Անվաշղթաների կիրառման դեպքում բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
lars-janaparh

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

*

*