Ստեփանավանում էլեկտրասյուներ են շրջվել՝ առաջացնելով հրդեհ (տեսանյութ)

Ստեփանավանում էլեկտրասյուներն ընկել են գազատար խողովակի վրա

Այսօր քամու հետեւանքով Ստեփանավանում էլեկտրասյուներ են ընկել գազատար խողովակի վրա: Դա տեղի է ունեցել երեկոյան, այդ քաղաքի Սուրբ Նշան կոչվող փողոցում: Միաժամանակ 3 էլեկտրասյուների` գազատարի վրա ընկնելու հետեւանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր հասած փրկարարներները մարել են հրդեհը:

Վթարի հետեւանքով հարակից թաղամասերը զրկվել են էլեկտրականությունից ու գազամատակարարումից: Էլցանցի աշխատակիցները ներկայումս վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում հոսանքից զրկված թաղամասերում էլեկտրամատակարարումը հնարավորինս շուտ վերականգնելու համար:

*

*