Սպիտակ քաղաքում՝ հարսանյաց սրահի տանիքում, հրդեհ է բռնկվել

Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերից և կախովի առաստաղից մոտ 50 քմ հատվածը
ain

Սեպտեմբերի 29-ին, ժամը 02:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ հարսանյաց սրահի տանիքում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 135 հասցեում գտնվող «Սոֆյա» հարսանյաց սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:03-ին:

Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերից և կախովի առաստաղից մոտ 50 քմ հատվածը:

*

*