Սողանքի հետեւանքով վնասվել է գյուղի ջրագիծը

Պարզվել է, որ սողանքի (ճակատը՝ մոտ 30 մ) հետևանքով վնասվել են խմելու և ոռոգման ջրագծերը
jragic

Հուլիսի 8-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ակտիվացած սողանքի հետևանքով վնասվել է գյուղի ջրագիծը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սողանքի (ճակատը՝ մոտ 30 մ) հետևանքով վնասվել են խմելու և ոռոգման ջրագծերը. տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության պատասխանատուին:

*

*