Ջաբրաիլ բնակավայրի մոտ հովիվները «Սմերչ» համազարկային համակարգի բեկորներ են հայտնաբերել

Սենոր Հասրաթյանը նշեց, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառած «Սմերչ»-ի բեկորներն են
smerch-jabrail

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրաիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի բեկորներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան էջը:

Կազմակերպության թվիթերյան էջում նշվում է նաև, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշեց, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառած «Սմերչ»-ի բեկորներն են:

«Դրանք «Սմերչ»-ի այն բեկորներն են, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվել են ապրիլի 2-5-ը ռազմական գործողությունների ընթացքում»,- ասաց Հասրաթյանը:

Ջաբրաիլի մոտակայքում հայտնաբերված  բեկորները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ ապրիլի 2-5-ի քառօրա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ «Սմերչ» է կիրառել:

The Halo Trust-ը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: Halo Trust-ը 6 000 սակրավորներով ականազերծման աշխատանքներ է իրականացնում  ԼեռնայինՂարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, ՇրիԼանկայում, Էրիտրեայում,Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում: Կազմակերպությունըհիմնադրվել է 1988թ. և առաջին անգամ սկսել է գործունեություն ծավալել Աֆղանստանում, որտեղհազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնվածականների հետևանքով:

*

*