Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեսանելիությունը 15-20 մ է

Մաշված անվադողերի պատճառով ճանապարհին կանգնած են 5-6 տրանսպորտային միջոցներ, որոնք չեն խոչընդոտում երթևեկությանը:
marakhugh

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանից Գորիս տանող միջպետական ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մ:

Մաշված անվադողերի պատճառով ճանապարհին կանգնած են 5-6 տրանսպորտային միջոցներ, որոնք չեն խոչընդոտում երթևեկությանը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, որի ընթացքում կատարվում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։

*

*