12:01 - 06.12.2018
791 Դիտում
Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ ձնահյուսի տակ մնացած 5 զինծառայողներից 4-ին գտել են, նրանց վիճակը նորմալ է:
«Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: