Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել. Tert.am

Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995 թվականին Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր:
dznahyus

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը:

 Ըստ Սարգսյանի՝ Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995 թվականին Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր:

Հիշեցնենք, որ երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել, նրանցից մեկին գտնել չի հաջողվել:

Արծրուն Հովհաննիսյանը  նշել էր, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

*

*