Սիրիական Տարտուս քաղաքում ահաբեկչությունների զոհերի թվում հայեր չկան

Պայթյունները որոտացել են քաղաքից բավականին հեռու գտնվող հիմնական մայրուղու` Արզունա կամրջի տակ:
ahabekchutyun

Սիրիայի Տարտուս քաղաքում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների մեջ հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է «Արեւելք»-ը:

Հաղորդվում է, որ քաղաքն այժմ անցել է իր բնականոն ընթացքին: Պայթյունները որոտացել են քաղաքից բավականին հեռու գտնվող հիմնական մայրուղու` Արզունա կամրջի տակ:

Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորները մոտ 50-ն են: Պայթյուններ են որոտացել նաեւ Հասաքեի, Դամասկոսի եւ Հոմսի որոշ հատվածներում: Տարտուսի պայթյունների համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

*

*