Երեւանում բախվել են շտապօգնության մեքենան և 39 համարի երթուղայինը

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
shtapognutyun

Երևանում օգոստոսի 1-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության մեքենան և 39 համարի երթուղայինը: Բախման հետևանքով 4 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բուժկենտրոնից, տուժածների վիճակը գտնվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

*

*