Շմոլ գազից թունավորված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել
vedi-hivandanoc

Նոյեմբերի 9-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու:

Նույն օրը նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

*

*