Շենկանի գյուղում կինը ծննդաբերում է, շտապօգնության մեքենան մնացել է ճանապարհին

Ճանապարհի դժվարանցանելիության պատճառով մնացել է գյուղի սկզբնամասում
shtapognutyun

Դեկտեմբերի 17-ին, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում կինը ծննդաբերում է, շտապօգնության մեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով մնացել է գյուղի սկզբնամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

*

*