Շաուրմայից զանգվածային թունավորման դեպք՝ Սպիտակում

13 մարդ դիմել է Սպիտակի բժշկական կենտրոն նույն ախտանշաններով:
hivandanoc

Սպիտակում գրանցվել է զանգվածային թունավորման դեպք: 13 մարդ դիմել է Սպիտակի բժշկական կենտրոն նույն ախտանշաններով:

Պարզվել է, որ նրանք կերել են հավի մսով պատրաստված շաուրմա նույն՝ «Թեժ կրակ» սննդի արագ պատրաստման կետում: Հիվանդանոց դիմածների թվում երկուսը երեխաներ են:

Տուժածներն այս պահին հիվանդանոցում են, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով` հիվանդներից 11-ի, ինչպես նաև սնունդը պատրաստող կազմակերպության 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Հիվանդներից մեկն այսօր արդեն առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

Մանրամասները քիչ ուշ Լոռու մարզից կներկայացնի մեր թղթակիցը։

Հետեւե´ք մեր լրատվությանը

*

*