ՃՏՊ Շատին-Եղեգիս ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

...գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի եզրի ջրահեռացման առվի մեջ
vtar

Սեպտեմբերի 6-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի եզրի ջրահեռացման առվի մեջ, ինչի հետևանքով վարորդը (Վարդան Թ., ծնված 1976 թ.) տեղում մահացել է:

 

*

*