Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը

«911» ծառայությունը hունիսի 24-ին, ժամը 18:04-ին ահազանգ է ստացել...
shaqi

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունիսի 24-ին, ժամը 18:04-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս.Հ.-ին (ԱՄՆ քաղաքացի, ծնված 1990 թ.) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*