ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը մահացել է

Ապրիլի 16-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել
meqena-vtar

Ապրիլի 16-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 38-րդ կմ-ին Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված, մոտեցրել ավտոքարշակին, իսկ վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

*

*