Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է․ կա զոհ

Մայիսի 28-ին՝ ժամը 20:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
meqena-shrjvel-ain

Մայիսի 28-ին՝ ժամը 20:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ղ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ վարորդի դին դուրս բերվել:

*

*