Ավտովթարի հետեւանքով «Volkswagen Passat»-ն ընկել է ձորն ու այրվել

Դեկտեմբերի 7-ին, ժամը 01։03-ին...
avtovtar..

Դեկտեմբերի 7-ին, ժամը 01։03-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սևան-Ցամաքաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ցամաքաբերդ հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Volkswagen Passat» մակնիշի 35 AD 186 (վարորդ՝ 1989 թ. ծնված Հ. Կ.) և «ՎԱԶ-2108» մակնիշի 34 PL 148 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Volkswagen Passat»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել ձորում և ամբողջությամբ այրվել: Վերջինիս վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել` 01:53-ին:

*

*