Սարի Թաղում ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախման հետեւանքով կա տուժած 4 ոստիկան

Սարի Թաղում ծառայություն կատարելիս՝ ոստիկանության չորս ծառայողներ վիրավորվել են։
vostikan

Երեւանում, Սարի Թաղում ծառայություն կատարելիս՝ ոստիկանության չորս ծառայողներ վիրավորվել են։ Ըստ նախնական տվյալների, նրանք ունեն ոչ հրազենային վիրավորում։

Խորենացի փողոցում գտնվող Ոստիկանության ներկայացուցիչները քիչ առաջ նաեւ հայտնեցին, որ շուրջ մեկ ժամ առաջ Սարի Թաղի կողմից քաղաքացիների մի խումբ փորձել է մտնել ՊՊԾ գնդի շրջակա պահպանվող տարածք, ինչի հետեւանքով բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ։ Քաղաքացիները քարեր եւ այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետեւանքով եղել են վնասվածքներ։

Այս մասին Խորենացի փողոցում հավաքվածներին հայտնեց նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

*

*