Քաղաքացին մոլորվել է Սարի թաղից դեպի հեռուստաաշտարակ տանող թփուտներում

Հունվարի 11-ին, ժամը 01:47-ին...
ain

Հունվարի 11-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Սարի թաղից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում և արգելափակվել թփուտների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հետադարձ կապով պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Նոր Նորքից դեպի Աբովյան պուրակ տանող անտառային հատվածում՝ կամրջի մոտակայքում:

Փրկարարները Նոր Նորք տանող ավտոճանապարհին՝ «Ran oil» բեզալցակայանի մոտակայքում, հայտնաբերել են վատառողջ՝ 1956 թ. ծնված Ա. Հ.-ին և դուրս բերել արգելափակումից:

Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը Ա. Հ.-ին տեղափոխել է բնակության վայր և ցուցաբերել համապատասխան բուժօգնություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները