Սարի Թաղում վեճի եւ դանակահարության հետեւանքով կա մեկ սպանված, 5 վիրավոր

Մարտի 13-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Սարի թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն...
sari-tagh-danakaharutyun
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի սպանության դեպքի առթիվ։ Մարտի 13-ին, ժամը՝ 21.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի ոլորանների վրա կռիվ է, մեկն էլ արյան մեջ ընկած է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Նախնական տվյալներով՝ մարտի 13-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Սարի թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են նաև անչափահասներ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Սարի-Թաղի 16-ամյա բնակիչը (17-ամյակը պետք է լրանար նոյեմբեր ամսին) կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքի հետևանքլով «կենսաբանական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաստատվել է անչափահասի մահը։

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 5 անձ։ Բոլոր տուժածներն էլ Սարի Թաղի բնակիչներ են։ Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը)։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 1 գլխարկ, կոշիկ, արնանման հետքեր։ Առգրավվել են նաև տուժածների հագին դեպքի պահին եղած հագուստները։

Նշանակվել են դատաբժշկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։ Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների աստիճանը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

*

*