Հրդեհ՝ Սարի թաղում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Փետրվարի 9-ին, ժամը 19:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել․․․
hrdeh-tashir

Փետրվարի 9-ին, ժամը 19:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի թաղի 8-րդ փողոցի տներից մեկի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի թիվ 3/3 տան (սեփականատեր՝ Ս. Պ.) և 9-րդ փողոցի նրբանցքի թիվ 2/1 սեփականատեր (Ս. Ս.) տների տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 20:34-ին:

Այրվել է թիվ 3/3 տան (մոտ 50 քմ) և թիվ 2/1 տան (մոտ 1 քմ) տանիքների փայտյա կառուցատարրերը։

*

*