Մահացել է խոշոր ավտովթարից ծանր վնասվածքներ ստացած ՃՈ տեսուչը — Երկիր Մեդիա

Մահացել է խոշոր ավտովթարից ծանր վնասվածքներ ստացած ՃՈ տեսուչը

Քիչ առաջ մահացել է․․․
shtapogn,-hivandanoc

Քիչ առաջ մահացել է Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին yerkirmedia.am-ին տեղեկացրին Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի լրատվության բաժնից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով մահացել էր 1 մարդ, եւս 1-ը՝ տեղափոխվել հիվանդանոց։

Կատարվածի հնարավոր մեղավորը հեռացել էր դեպքի վայրից, բայց կարճ ժամանակում պարզվել է նրա ինքնությունը Սարգիս Վարդանյանն է, ով ավելի հայտնի է «Սաքուլիկ» կամ «Ճվճըվ Արոյի» որդի անունով:

 

*

*