Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են բախվել

«Opel Astra G» մակնիշի 35 OT 554 և «Ford Transit» մակնիշի 35 AO 709 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
merkasaruyc,-patahar

Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 168-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Opel Astra G» մակնիշի 35 OT 554 և «Ford Transit» մակնիշի 35 AO 709 պետհամարանիշներով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1995 թ. ծնված Ս. և 1966 թ. ծնված Ա. Ա.-երին փրկարարները տեղափոխել են Վայքի ՀՓՋ:

*

*