Սարատովում ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել

Ռուսաստանի Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով․․․
saratov

Ռուսաստանի Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  sarnovosti.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի վրա՝ Նովոռոսլյաևկա գյուղի մոտակայքում,  որտեղ ՎԱԶ -21010 մակնիշի մարդատար մեքենան  բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին:

ՎԱԶ -21010-ի ղեկին եղել է 1991 թվականին ծնված Ա․ Ղ․-ն: Նախնական տվյալներով՝ նա չի կարողացել կառավարել ղեկը և, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել է բեռնատարին:

Ավտովթարի հետեւանքով մարդատարի վարորդը և նույն մեքենայում գտնվող ուղևորը` 1990թ. ծնված Ս․ Հ․-ն  կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել:

*

*